National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Լեւոն Դոխոլյանը եւ Տաճատ Վարդապետյանը:

Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, ինչը մեծապես պայմանավորված է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցով:

Անդրադառնալով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին եւ 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագրին՝ ԱԺ փոխնախագահը Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչներին հավաստիացրեց, որ այս ողբերգական իրադարձությունների մասին պետական մակարդակով բարձրաձայնելն ու հիշատակելը պայմանավորված չէ միայն ազգային ցավով: Ըստ նրա՝ քանի դեռ միջազգային ողջ հանրությունը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել ու չի գնահատել այն որպես մարդկության դեմ գործած մեծագույն չարիք, նշանակում է դեռեւս չի բացառել նոր ցեղասպանությունների հնարավորությունը: Էդուարդ Շարմազանովը չեխ խորհրդարանականներին առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Չեխիայի խորհրդարանում, ինչը մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր քայլ է:

Պատվիրակության ղեկավար Զուզկա Բեբարովա-Ռույբրովան գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերությունների վերելքի համար եւ պատրաստակամություն հայտնեց՝ անելու հնարավորինս, որ երկու երկրների միջեւ կապերն էլ ավելի զարգանան: Նա տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ՝ ամեն ինչ պետք է անել նման սարսափելի իրադարձությունները կանխելու համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:


04.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ:   Հայ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարո...

04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am